Խելագարի բախտը

4 Dec

view

Մի մեծ քաղաք է լինում որտեղ ապրում է մի կատարյալ ապուշ ոչ միայն ապուշ այլ նաև խելագար: Դե գիտեք, խելագարների բախտը միշտ բերում է, նա երեք անգամ ընկել է վեցերորդ  հարկից,  բայց միշտ տուժել է նրա տակի հարևանը, մեկ անգամ ընկել է իր հարևանի ներքնակի վրա ճղել է այն, բայց ինքը` հիմարը ,ողջ էր մնացել: Մի անգամ էլ ընկել է ուղիղ հարևանի վրա , երբ քնած էր իր պատշգամբում: Երեք անգամ էլ ընկել է նրա մեքենայի տակ,բայց երկու անգամ երեք օրով տակի հարևանը բանտ է նստել:Նա այնքան էր  կատաղել, որ ուզում էր հրացանով կրակել իր հարևանին, սակայն կրակելուց պայթել է իր դեմքին և կորցրել  իր ականջի կեսը  և մեկ աչքը , որը պոկվեց և ըկավ նրա բռի մեջ: Հարևանի հիմարությունը կայանում էր ոչ թե նրա դժբախտություն բերելու մեջ, այլ անընդհատ բացատրություն տալու մեջ: Նա բարևում էր ինչ որ մեկին և ասում է,- գիտես թե ինչ է բարևը և սկսում էր գլուխը արդուկ էլ: Ասում էր ինչպես ես ,-ասում էր գիտե?ս թե ինչ պետք է պատասխան ես և ասում էր, երբ քեզ այդպիսի հարց են տալիս պետք է պատմես քո տրամադրության մասին: Մի օր էլ հարևանը իր ողջ ունեցվածքը փոխանակում է մի թռչող ցախավելի հետ և խելագարին կանչում է բակ,  նստեցնում ցախավելի վրա: Խելագարը նստում է ցախավելի վրա և ոչինչ չի լինում, մի քանի անգամ նստում վեր է կենում, բայց ոչինչ չի լինում և հարևանը նստում է ցախավելի վրա, որ ստուգի թե ինչու չի թռնում, բայց երբ նստում է մեծ թափով թռնում է անցնելով հազարավոր կիլոմետրեր  այդ ընթացքում նրան հարվածում է երեք ցուլ որոնց հարվածից  կորցնում է իր տաբատը ապա մտնելով կետի բերանի մեջ, պոչից դուրս է գալիս և դիպչում փայտե սյունին, որտեղ էլ և կորցնում է գոտկատեղից ներքև բոլոր օրգանները:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: